Ավելի քան 13 հազար մարդ Է տուժել 5,4 մագնիտուդով երկաշարժի հետեւանքով, որը մարտի 30-ին տեղի Է ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Հույչժոու նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:

 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 09:47-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:47-ին) Ցիմեն քաղաքից 29 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկաշարժի օջախն ընկած Էր 14,6 կիլոմետր խորության վրա:

 

Ըստ տեղական իշխանությունների տվյալների, երկրաշարժից ամենից շատ տուժել Է Ցյանխե գավառը: Վնասվել են 3,1 հազար տներ, որոնց տանիքներից պոկվել Է կղմինդրը, պատերին ճաքեր են հայտնվել:

 

Զոհվածների մասին չի հաղորդվում: Ներկայում, ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժից տուժած շրջաններում իրականացվում են վերականգնողական եւ փրկարարական աշխատանքներ: