Ֆրանսիայի հետաքննությունը հնարավոր Է համարում այն վարկածը, որ Ֆրանսիայի հարավում A320 հանրանավի ավիաաղետի պատճառ են դարձել տեխնիկական անսարքությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ֆրանսիացի քննիչների խմբի ղեկավար Ժան Պիեռ Միշելը BFM TV հեռուստաալիքին տված հար ցազրույցի ժամանակ:

 

«Ներկայում մենք չենք կարող մերժել ինքնաթիռի անսարքության վարկածը»,- ասել Է նա: Ըստ որում Ժ.Պ. Միշելը հավելել Է, որ ավիաաղետի վերաբերյալ որոշ տեխնիկական տվյալներ մինչ այժմ անհայտ են:

 

Germanwings ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը թռչում Էր Իսպանիայից Գերմանիա, աղետի Է ենթարկվել մարտի 24-ին Ֆրանսայի հարավի լեռնային տեղանքում: Ինքնաթիռում եղել են 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ: Նրանք բոլորը զոհվել են:

 

Ֆրանսիայի ոստիկանությունը հանգել Է այն եզրակացության, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցն, օգտվելով հրամանատարի բացակայությունից, փակվել Է օդաչուների խցիկում եւ գիտակցաբար ինքնաթիռն ուղղել դեպի լեռը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: