ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը մարտի 30-ին ժամանել է Երեւան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերգեյ Նարիշկինին դիմավորել են հայ խորհրդարանականները՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Օդանավակայանում ԱԺ փոխնախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկ է նվիր ել Սերգեյ Նարիշկինին: