Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհուն պատկանող Վինձորի դղյակի սասարկու անձնակազմը մտադիր Է գործադուլ անցկացնել ի նշան աշխատանքի վարձատրության պայմանների դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես մարտի 30-ին հայտարարել Է սպասարկման ոլորտի աշխատողների եւ հասարակական ծառայողների արհմիությունը, դղյակի աշխատակիցները գ անգատվում են աշխատանքի վարձատրության անբավարար մակարդակից, իսկ գործադուլը, եթե այն կայանա, կլինի առաջինը պատմության մեջ, երբ բողոքի ակցիայի Է դուրս գալիս թագավորական ընտանիքին սպասարկող անձնակազմը:

 

«Այդ աշխատակիցները լոյալ են գործատուի նկատմամբ եւ պատրաստ են անել բացարձակապես ամեն ինչ, որպեսզի դղյակի հյուրերն սպասարկվեն արքայաբար: Բայց վրդովեցուցիչ Է, որ այդ մարդկանց խիստ քիչ են վճարում եւ կարծում են, թե նրանք կարող են անվճար աշխտատել»,- լրագրողներին հայտարարել Է արհմիության ղեկավար Մարկ Սերվոտկան:

 

Նրա խոսքով՝ դղյակի ծառայողների գործատուն ոչ միայն չի բարձրացնում նրանց աշխատավարձը, այլեւ պահանջում Է, որ նրանք անցկացնեն անվճար Էքսկուրսիաներ եւ որպես թարգմանիչներ հանդես գան հյուրերի համար:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մեծ Բրիտանիայի թագուհին Վինձորի դղյակում անցկացնում Է հանգստյան օրերը, այնտեղ նաեւ պետական ընդունելություններ են կազմակերպվում Զատկի ամսվա ընթացքում: Ընդամենը դղյակում աշխատում Է 200 մարդ, նրանցից 120-ն արհմիության անդամ Է:

 

Արհմիությունը գործադուլ անցկացնելու մասին որոշում կընդունի ապրիլի 14-ին: