Շիրակի մարզի տարածքում առկա 141 հազար 115 հա գյուղատնտեսական նշանակության հողերից օգտագործման են տրամադրված և օրենքով սահմանված կարգով պետական գրանցման են ենթարկված ընդամենը 14.1%-ը: Մարզի տարածքում այսուհետ ավելի խիստ վերահսկողություն կիրականացվի մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփական ություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման տրամադրման և վարձավճարների գանձման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Խաչատրյանը:

 

 

«Պետք է խոստովանել« որ հողերի օգտագործման նշված մակարդակը դեռևս հեռու է բավարար լինելուց և խոսում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ հողային հարաբերությունների կարգավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները ոչ արդյունավետ իրականացնելու մասին: Համայնքների կողմից օգտագործման տրամադրվող հողամասերի հատակագծերը կազմելու համար համայնքների բյուջեներից կատարվում են ծախսեր« տրվում են հայտարարություններ« նախապատրաստվում և անցկացվում են մրցույթներ կազմվում են մրցույթների արձանագրություններ և կնքվում են համապատասխան  պայմանագրեր սակայն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում այդ պայմանագրերը չեն ենթարկվում նոտարական վավերացման և անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումներում չեն ստանում իրավունքների պետական գրանցում:

 

 

Արդյունքում՝՝ այդ պայմանագրերը համարվում են ոչ օրինական իսկ հողօգտագործումը՝ ինքնակամ: Այդ համայնքներն են՝ Ախուրյանի տարածաշրջան' Բենիամին, Կրաշեն, Բասեն«Կառնուտ, Այգաբաց« Փոքրաշեն« Հովիտ« Ոսկեհասկ« Անիի տարածաշրջան' Ձիթհանքով« Սարակապ« Քարաբերդ« Ամասիայի տարածաշրջան' Հողմիկ« Բերդաշեն« Ողջի, Աշոցքի տարածաշրջան' Սարապատ« Փոքր Սեպասար« Ղազանչի« Սալուտ« Զույգաղբյուր: Վարելահողերի և խոտհարքների օգտագործման տրամադրելու ցածր մակարդակը առանձին համայնքներում ունի նաև որոշակի օբյեկտիվ պատճառներ:

 

 

Այդ հողամասերի զգալի մասը գտնվում են մեծ թեքությունների վրա« օգտագործման ընթացքում խիստ էրոզացվել են և գյուղատնտեսական միջոցառումներով հողատեսքերի որակական հատկանիշները հնարավոր չէ վերականգնել« կամ՝ հողամասերում ընթանում են ճահճացման« աղտոտման և այլ երևույթներ« որոնք հնարավոր չէ վերականգնել կանխարգելման միջոցառումներով»,-նշեց Զորիկ Խաչատրյանը:

 

 

Մարզի տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կազմում են 114 հազար 767.47 հա (75.5 %)« իսկ պետական սեփականության հողերը' 37 հազար 303.21 հա (24.5 %):

Արմենուհի Մխոյան