Մեքսիկայի իշխանությունները ներմուծում են նոր միջոցառումներ, համաձայն որոնց' օդաչուն չպետք է խցում մենակ մնա: Այս մասին հայտնել է երկրի քաղավիացիայի գլխավոր տնօրինության ղեկավար Խիլբերտո Լոպես Մեյերը, գրում է Газета.Ru-ն:

 

Եթե օդաչուն պետք է լքի խցիկը, ապա անձնակազմի մեկ այլ անդամ պետք է ներս մտնի՝ նրա վերադարձին դուռը բացելու համար:

 

Համապատասխան միջոցառումները ներմուծվում են մի շարք երկրներում' կապված Ֆրանսիայում մարտի 24-ին ուղևորատար Airbus A320 ինքնաթիռի կործանման հետ: Երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը, մենակ մնալով խցում, փակել էր դուռն ու օդանավը ներքև ուղղել: Վթարի հետևանքով զոհվել են օդանավում եղած բոլոր 150 անձինք:

 

Երեկ հայտնի էր դարձել Ավստրալիայի կողմից «օդաչուական խցիկում 2 անձ» կանոնի սահմանման մասին: