Ֆրանսիայում կործանված Germanwings-ի ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լուբիցն առողջության հետ կապված խնդիրների պատճառով խուճապահար վախեցել Է կորցնել աշխատանքը, ինչը կարող Էր նրա արարքի դրդապատճառ դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին գրել Է Bild թերթը՝ վկայակոչելով քննիչներից մեկին:

 

Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը:

 

«Մեզ համար գլխավոր դրդապատճառներից մեկն այժմ այն Է, որ Լուբիցը, հավանաբար, վախեցել Է բժշկական խնդիրների պատճառով կորցնել թռչելու հնարավորությունը»,- ասել Է նա հրատարակությանը:

 

Լուբիցը, ինչպես ավելի վաղ հայտնել Է Դյուսելդորֆի դատախազությունը, միաժամանակ հսկվել Է մի քանի հոգեբույժների կողմից, միայն Դյուսելդորֆի համալսարանական կլինկայում 2015 թվականի փետրվարից մինչեւ մարտի 10-ը նա եղել Է առնվազն երեք անգամ: Հրատարակության տեղեկատվությամբ՝ օդաչուն ցանկացել Է արձակուրդ գնալ, բայց չի ցանկացել հիվանդության թերթիկ վերցնել, որովհետեւ վախեցել Է, թե դա կխանգարի իր աշխատանքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: