Թաիլանդի իշխանությունները բանտարկյալների ընդգրկուն համաներում են հայտարարել ի պատիվ արքայադուստր Մահա Չաքրի Սիրինդհոռնի ծննդյան օրվա, որի 60 տարին լրանում է ապրիլի 2-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին հաղորդել է «Թայ Փի բի էս»-ը:

 

Համաներումն, ինչպես սպասվում է, կվերաբերի 35 հազար կալանավորի: Դրա շրջանակներում մահապատժի դատապարտվածների համար պատիժը կփոխարինվի 50 տարվա ազատազրկմամբ՝ դրա հետագա կրճատման իրավունքով: Ազատ կարող են արձակվել այն դատապարտյալները, որոնք տառապում են ծանր հիվանդություններով, որոնք բանտում անցկացրել են իրենց ժամկետի կեսը կամ առնվազն երեք տարի: Համաներումը վերաբերում է նաև 60-ից բարձր տարիքի բանտարկյալ կանանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: