Չորս օր է մնացել Աղավնատան բուժկետի կառուցման համար դրամահավաքի ավարտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով OneArmenia ծրագրի տարածած հաղորդագրությունը, այս պահին բուժկետի ստեղծման համար անհրաժեշտ գումարի ամբողջական հավաքման համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 4 հազար 871 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

 

 

Ծրագրի բյուջեն կազմում է 33 հազար 98 դոլար: Միայն անցած շաբաթ երևանյան «Թուֆենկյան» հյուրանոցում տեղի ունեցած բարեգործական համերգի շնորհիվ հաջողվել էր հանգանակել 420 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

 

 

Աղավնատունը Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից 30-40 կմ հեռավորության վրա է գտնվում: Համայնքը երեք գյուղերից է կազմված' Աղավնատուն, Խաչգետիկ և Հարար, մոտ 150 մարդ բնակչությամբ, որի մեծասնությունը վերաբնակեցվել են այդտեղ ՀՀ քաղաքներից, քանի որ այն ռազմական կարևորության շրջան է:

 

 

Աղավնատուն համայնքի բնակիչները անհրաժեշտության դեպքում օգտնվում են Բերձորի հիվանդանոցից, որն այնքան էլ հասանելի չէ նշյալ համայնքի բնակիչներին, քանի որ քաղաք տանող ճանապարհները ոչ բարվոք վիճակում են, ու բարեկարգ լինելու դեպքում 20 րոպանոց ճանապարհը տևում է 1.5-2 ժամ: Համայնքն ունի մեկ բուժքույր' Լիլիկը, ով օգնություն ցուցաբերելու նպատակով ժամանակին ոտքով է կտրել-անցնել կիլոմետրեր: