Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության անհնար է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը: Նման կարծիք է նա հայտնել Bloomberg-ին տված հարցազրույցում, փոխանցում է rosbalt.ru-ն:

 

«Ամենաշատը մտահոգում է այն, որ գործընթացին բացահայտորեն չի միացել ԱՄՆ-ն»,- ասել է Լուկաշենկոն:

 

Նրա կարծիքով՝ «առանց ամերիկացիների՝ Ուկրաինայում անհնար է կայունությունը»:

 

«Վերջին շրջանում ԱՄՆ-ի ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ հանդիպելով՝ ես համառորեն նրանց հասկացնում էի այդ տեսակետը»,- նշել է Բելառուսի նախագահը' հավելելով, որ «եթե ամերիկացիները ցանկանում են, որ Ուկրաինայում խաղաղություն և կայունություն լինի, նրանք պետք է անհապաղ միանան այդ գործընթացին»: