Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (92 տոկոսը), իրենց իսկ խոսքով՝ զուրկ չեն հումորի զգացումից, 29 տոկոսն իրեն իսկական հումորիստ Է համարում, եւ միայն 5 տոկոսն Է խոստովանել, որ գործնականում զուրկ Է հումորի զգացումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հարցման այս տվյալներն ապրիլի 1-ին ներկայացրել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ՀԿՈՒՀԿ):

 

 

Հարցման արդյունքների համաձայն՝ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդ տղամարդիկ մնացածներից ավելի հաճախ են հայտարարել իրենց մոտ հումորի զգացման առկայության մասին: Իսկ նման պատասխանների ընդհանուր բաժինը գործնականում անփոփոխ Է մնում 1998 թվականից (94 տոկոս):

 

 

Յուրաքանչյուր երրորդը (31 տոկոսը) շաբաթը մի քանի անգամ հումորիստական հաղորդումներ Է դիտում, յուրաքանչյուր հինգերորդը (19 տոկոսը)՝ կատակերգություններ եւ կատակերգական սելիալներ (20 տոկոս): Այն թեմաների թվում, որոնց շուրջ չի կարելի կատակել, հարցման մասնակիցների կեսը նշել Է կրոնական արժեքները (57 տոկոս), մեկ երրորդը (37 տոկոս)՝ երկրի պատմությունը, քառորդ մասը (25 տոկոս)՝ քաղաքականությունը, նշում Է ՀԿՈՒՀԿ-ն:

 

 

ՀԿՈՒՀԿ-ի համառուսաստանյան հարցումն անցկացվել Է 2015 թվականի մարտի 21-22-ին: Հարցմանը 1600 մարդ Է մասնակցել Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի եւ հանրապետությունների 132 բնակավայրերից: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, ասված Է ՀԿՈՒՀԿ-ի հաղորդագրության մեջ:

 

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, մարտի 31-ին «Լեւադա կենտրոնը» նույնպես հրապարակել Է ծիծաղի օրվա առթիվ անցկացված հարցման տվյալները: Սոցիոլոգները պարզել են, որ ռուսաստանցիների կեսից ավելին (56 տոկոսը) մտադիր Է խաղ խաղալ իր մերձավորների գլխին, կատակներից ձեռնպահ կմնա ռուսաստանցիների շուրջ 35 տոկոսը: Դրա հետ մեկտեղ, 2013 թվականի համեմատությամբ, «կատակասերների» թիվը նվազել Է 4 տոկոսով, իսկ ահա տոնի նկատմամբ անտարբեր մարդկանց թվաքանակը, ընդհակառակը, ավելացել Է 3 տոկոսով:

Լուսանկարը' РИА Новости