Լիպեցկի Roshen հրուշակեղենի ֆաբրիկայում խուզարկություն Է տեղի ունենում, ինչը հավաստել Է ֆաբրիկայի գլխավոր տնօրենի տեղակալ Կոնստանտին Վախոնինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Լիպեցկի Roshen ֆաբրիկան Ուկրաինայի հրուշակեղենի կորպորացիայի, որը պատկանում Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, դուստր կառույցն Է:

 

 

Լիպեցկի ԶԼՄ-ների տվյալներով՝ ապրիլի 1-ի առավոտյան Roshen-ի տեղի հրուշակեղենի ֆաբրիկայում սկսվել են քննչական միջոցառումներ: Ինչպես ՌԻԱ Նովոստի գործակալությանը ճշտել են ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունում, ձեռնարկությունում «աշխատում Է ոչ Լիպեցկի ոստիկանությունը»:

 

 

Անցյալ տարվա վերջին ռուս քննիչները դադարեցրել են քրեական գործն Ուկրաինայի Roshen ընկերության նկատմամբ: Դատական հայցը նախաձեռնել Էր Ռուսաստանի «Միացյալ հրուշակագործներ» հոլդինգը, որն ընկերությունից պահանջում Էր 2,4 միլիարդ ռուբլի վճարել ապրանքանիշների ապօրինի օգտագործման համար:

 

 

2014 թվականի մարտին Մոսկվայի Տվերսկոյ դատարանը Rishen-ի դեմ քրեական գործի հետաքննության շրջանակներում կալանք Էր դրել Ռուսաստանում դրա հաշիվների վրա:

 

 

Այն ժամանակ Պորոշենկոն հայտարարել Էր, թե Ռուսաստանն արդեն երկու տարի պատժամիջոցներ Է կիրառում ընկերության նկատմամբ: Ռուսաստանի հրուշակեղենի շուկայում Roshen-ի արտադրանքի բաժինը, նախքան 2013 թականի հուլիսին արգելքի սահմանումը, մասնագետները գնահատում Էին 12 տոկոս: