Սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Դանիելյանի հաղթանակից հետո՝ Հայաստանի օրհներգի ժամանակ, ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասովի խայտառակ պահվածքին է անդրադարձել Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևը:

 

Վերջինս, մասնավորապես, նշել է.

 

«Քննադատում եմ այդ արարքը և անթույլատրելի եմ համարում այն մարզիկի համար: Առավել ևս, որ նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ և ներկայացնում է իր երկիրն Աշխարհի գավաթին: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ Աշխարհի գավաթի մրցանակակիր լինելուն: Կարծում եմ՝ մարզիկին, ով թույլ է տալիս առաջնության և էթիկայի կանոնների նման խախտում, պետք է հեռացնել առաջնությունից և զրկել մեդալից:

 

Միջազգային մրցաշարերին մարզիկի հետագա մասնակցության հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն»,- Ելիսեևի խոսքը մեջբերում է eurosambo.com-ը: