Պլանային աշխատանքներով պայմանավորված' ապրիլի 3-ին' ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:

 

 

Կդադարեցվի, մասնավորապես, Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փողոցի 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախի խաչմերուկ ու հարակից տարածքների ջրամատակարարումը: