Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Դուշանբեում հանդիպում են անցկացնում ՀԱՊԿ-ի Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, 2015 թվականին ՀԱՊԿ-ն նախագահող Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոիդին Ասլովը ողջունել Է գործընկերներին եւ նշել, որ 2014 թվականի դեկտեմբերին կայացած նախորդ հանդիպումից հետո անցած ժամանակաշրջանում որոշակի աշխատանք Է կատարվել կազմակերպության շրջանակներում գործակցության զարգացման ուղղությամբ:

 

Նիստի ընթացքում կքննարկվեն անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հետագա ամրապնդման հնարավորությունները:

 

Նախարարները մտադիր են հայտարարություն ընդունել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Նաեւ սպասվում Է, որ նրանք հավանություն կտան 2015 թվականի երկրորդ կիսամյակում-2016 թվականի առաջին կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաների պլանին: