Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը գլավորում Է Արտաքին գործերի կոմիտեն, ժամանակավոր պաշտոնաթողություն Է խնդրել իրեն առաջադրված կոռուպցիայի մեղադրանքների առնչությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԶԼՄ-ներին:

 

«Կարծում եմ, որ դա Կոմիտեի, իմ գործընկերների եւ Սենատի օգտին Է, հենց այդ պատճառով Էլ ես այս կերպ եմ վարվում»,- մեջբերում են զանգվածային լրատվամիջոցները Մենենդեսի ուղերձը Սենատի մեծամասնության ղեկավար Հարի Ռեյդին:

 

Դրա հետ մեկտեղ, ելույթ ունենալով լրագրողների եւ իր կողմնակիցների առջեւ՝ սենատորն ընդգծել Է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ Սենատից: «Իմ կարիերան այդպես չի ավարտվի»,- հայտարարել Է նա:

 

Քաղաքական գործիչը նշել. «Ես չեմ հեռանում: Ես չարացած եմ եւ պատրաստ եմ պայքարել, քանի որ այն, ինչ տեղի Է ունենում այսօր, հակասում Է իմ պետական ծառայությանը եւ իմ ամբողջ կյանքին», հավելելով, որ միշտ գործել Է օրենքին խստիվ համապատասխան:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Մենենդեսին կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրվել մի քանի կետով, սկսվել Է պաշտոնական հետաքննություն: Մասնավորապես, նա մեղադրվում Է իր ընկերոջ՝ ակնաբույժ Սալոմոն Մելգենից, որը հովանավորում Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, շուրջ 1 միլիոն դոլար ընդանուր գումարի նվերներ եւ ծառայություններ ստանալու մեջ՝ նրա շահերը պաշտպանելու դիմաց: