Երկրագնդի բնակիչներն ապրիլի 4-ին կկարողանան դիտել ամբողջ հարյուրամյակի ընթացքում Լուսնի ամենակարճատև լրիվ խավարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությանը (NASA), երկնային երևույթը կսկսվի Արևելյան ափի ժամանակով ժամը 06:16-ին (Երևանի ժամանակով ժամը 14:16-ին) և կտևի ընդամենը շուրջ 5 րոպե:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, դա կլինի Լուսնի այն չորս խավարումներից արդեն երրորդը, որոնք բաժին են ընկնում 2014 թվականի ապրիլի 15-ից մինչև այս տարվա սեպտեմբերի 28-ն ընկած համեմատաբար կարճ ժամանակամիջոցին:

 

Նախորդ խավարումը, որը կարող էին դիտել Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի, ինչպես նաև Ավստրալիայի բնակիչները, տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին: