Արաբական Միացյալ Էմիրություններում ուժեղ ավազամրրիկ է սկսվել, ինչի պատճառով երկրի հիմնական օդանավակայաններում մի շարք չվերթներ չեղյալ են հայտարարվել, տեղեկացնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

 

 

«Պարսից ծոցի շրջանում վատ եղանակային պայմանների պատճառով խախտվել է Դուբայի միջազգային օդանավակայանի և նույն քաղաքում «Ալ-Մակտում» օդանավակայանի բնականոն աշխատանքը»,- նշված է այդ օդանավակայանները ղեկավարող Dubai Airports ընկերության կայքում:

 

 

Բացի այդ, չեղյալ է հայտարարվել կամ հետաձգվել է Իրանից, Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից, Քաթարից, Բահրեյնից և մի քանի այլ երկրներից Դուբայ չվերթների մեծ մասը:

ԱՄԷ-ի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ներկայում տեսանելիությունը չի գերազանցում 500 մետրը: