Թուրքիայի զինված ուժերի թվակազմը, 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, մոտ 5 հազար զինծառայողով պակասել է տարվա սկզբի համեմատ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պարզ է դառնում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքում հրապարակված վիճակագրական տվյալներից: Այդտեղ նշվում է, որ Թուրքիայի ԶՈւ անձնակազմը 681 հազար 470 հոգի է, ինչը մոտ 5 հազարով պակաս է հունվարին հրապարակված պաշտոնական ցուցանիշից:

 

 

Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ի' թուրքական բոլոր տեսակի զորմաիավորումներում գեներալների եւ ծովակալների թիվը կազմում է 345, սպաների ընդհանուր թիվը' 39 հազար 141 (մարտի տվյալներով' այդ թիվը նվազել է 150-ով), ենթասպաների (կրտեսեր հրամանատարական կազմ) ընդհանուր թիվը' 96 հազար 800, պայմանագրային ժանդարմների ընդհանուր թիվը' 22 հազար 685, եֆրեյտորների ընդհանուր թվաքանակը' 61 հազար 110:

 

 

Պարտադիր զինծառայաություն անցնողների ընդհանուր թիվը կազմում է 403 հազար 849: Այդ թիվը, մարտին եղածի համեմատ, մոտ 4,5 հազար հոգով նվազել է:

 

 

Թուրքիայի ԶՈւ կազմում քաղաքացիական ծառայողների եւ աշխատողների քանակը 52973 հոգի է:

Թուրքիայի ԶՈւ ընդհանուր թվաքանակից 483հազար 125 հոգին ծառայում են ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում, 192 հազար 584 հոգին ժանդարմերիայում, 5 հազար 761-ը' առափնյա անվտանգության ուժերում:

 

 

Թուրքիայի ԶՈւ ընդհանուր կազմի 36 տոկոսը պրոֆեսիոնալ զինծառայողներ են: Ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալները կազմում են 35 տոկոս, ժանդարմերիայում' 38 տոկոս, իսկ առափնյա անվտանգության ուժերում' 58 տոկոս: