ՀՀ ԳԱԱ hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց Բելառուսի գիտությունների ակադեմիայի հետ Սևանում համատեղ գիտատեխնիկական կեն տրոնի ստեղծման աշխատանքների վերաբերյալ:

 

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում Գաբրիելյանը նախ հիշեցրեց, որ Սևանի ափին Բելառուսի հետ համատեղ գիտատեխնիկական կենտրոնի մասին սկսել են խոսել մի քանի տարի առաջ, որի նախաձեռնողը եղել է Բելառուսի նախկին վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը: «Եվ վերջերս էլ Բելառուսի կառավարության կողմից այս հարցով որոշում է ընդունվել, որը դեռևս չհաստատված տեղեկություններով ստորագրել է Բելառուսի նախագահը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գաբրիելյանը:

 

Նա նշեց, որ բանակցությունների նախնական փուլում որոշում է կայացվել, որ համատեղ կենտրոնի հիմնման համար Սևանի ափին տարածքը և շենքը տրամադրելու է հայկական կողմը, իսկ շենքի վերանորոգման գումարը՝ 460 հազար դոլար, բելառուսական կողմը: «Հետագայում արդեն բելառուսական կողմը, ճիշտ է, չհրաժարվեց այգ գումարը տրամադրելուց , սակայն դա տալու է ոչ թե վերանորոգման համար, այլ սարքավորումերի համար: Եվ մենք ակնկալում ենք, որ կառավարությունը կտրամադրի գումարներ շենքի վերանորոգման համար, այլապես այս ծրագիրը կարող է չիրականանալ: Պետք է ասեմ, որ սկզբնական փուլում ռուսական կողմը ևս ցանկանում էր մասնակցել այս ծրագրին, սակայն հետագայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում տեղի ունեցած վերափոխումների հետևանքով նրանք չկարողացան մասնակցել: Սակայն նրանք դեռ ցանկություն ունեն, և մենք հուով ենք, որ շուտով ռուսական կողմն էլ կմիանա այս ծրագրի իրականացմանը»,- ընդգծեց Գաբրիելյանը:

 

Նա շնորհակալությություն հայտնեց ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը Սևանում այդ կարևոր կենտրոնի ստեղծմանն աջակցելու և ակտիվ մասնակցելու համար համար: