2015 թվականի հունիսի 16-ից մինչև 19-ը ՌԴ-ի զինված ուժերի «Պատրիոտ» մշակույթի և հանգստի ռազմահայրենասիրական զբոսայգու կոնգրեսա-ցուցահանդեսային կենտրոնի բազայում կանցկացվի «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը:

 

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ Է կազմակերպում նման մասշտաբի ցուցահանդեսային միջոցառում: ՌԴ զինված ուժերի զորատեսակաների հիսուն թեմատիկ կլաստերներում կներկայացվեն ռազմարդյունաբերական համալիրի շուրջ 5 հազար տարբեր մշակումներ՝ զինծառայողների հանդերձավորումից և համազգեստից մինչև օդատիեզերական տեխնոլոգիաները:

 

 

Համաժողովի ցուցադրանքը կներառի այնպիսի բաժիններ, ինչպիսիք են ՌԴ-ի զինված ուժերի զորատեսակների սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, անօդաչու թռչող ապարատները, ռոբոտատեխնիկական համալիրները, կենսատեխնոլոգիան, լազերային տեխնոլոգիաները, ռադիոԷլեկտրոնային տեխնոլոգիաները, ռազմական օբյեկտների անվտանգության ապահովումը, բժշկական ապահովումը, համալիր լաբորատորիաները, վարժասարքերը և սիմուլյատորները և այլն:

 

 

Համաժողովի գիտագործնական ծրագիրը տեղի կունենա փակ ցուցահանդեսային տաղավարներում, որոն ունեն բանակցությունների և կլոր սեղանների, ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և արտասահմանյան պետությունների ներկայացուցիչների նորագույն մշակումների շնորհանդեսների անցկացման համար նախատեսված սրահներ:

 

 

Սկսած 2013 թվականից, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մի շարք, այդ թվում այնպիսի միջազգային ցուցահանդեսների նախաձեռնողն ու կազմակերպիչն Է, ինչպիսիք են «Ուժային կառույցների նյութատեխնիկական ապահովումը-2014», «Ռուսաստանի պաշտպանության նախարարության նորաստեղծությունների օրը», «Ռազմական օկրուգների նորաստեղծությունների օրեր» մասնագիտացված ցուցահանդեսները: