Սինդբադ անունով կատուն Եգիպտոսից բեռնափոխադրող նավով հասել է Մեծ Բրիտանիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա 17 օր մնացել է առանց ուտելիքի և ջրի: Կենդանուն հայտնաբերել են բեռնափոխադրող Mediterranean Lines ընկերության աշ խատակիցները' նավից կատվի ձայն լսելուց հետո:

 

 

Ութ ամսական կատուն հարմարավետ տեղավորվել էր տուփերից մեկում:

 

 

Կենդանիների պաշտպանության ոլորտի բրիտանացի մասնագետները անհավանական ու յուրօրինակ են համարել նրա 17-օրյա ուղևորությունը: Կատվին նախ տարել են անասնաբույժի մոտ, իսկ այժմ գտնվում է հատուկ հսկողության տակ: Սինդբադի համար տեր կորոնեն: