ԱՄՆ-ում անցկացվել են վիթխարի հզորությամբ հակաբունկերային ավիառումբի փորձարկումներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

 

Պարբերականը նշում է, որ նոր զենքի ստեղծումը Պենտագոնն իրականացրել է Իրանի հետ բանակցությունների անհաջող ավարտի տարբերակի համար:

 

Ենթադրվում է, որ ռումբը կարող է ոչնչացնել Իրանի նույնիսկ ամենաամուր միջուկային օբյեկտները: Նոր զենքի առաջին փորձարկումներն անցկացվել են հունվարի կեսերին:

 

Մշակումները սկսվել էին Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների վերջին ռաունդից առաջ: