Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն անդրադարձել է Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղին և նշել է, որ հանդիպումը լինելու է տարվա խաղը:

«Բորուսիայի» դեմ Դորտմունդում խաղալը շատ հետաքրքիր է: Խելահեղ մթնոլորտ: Դա կրկին կլինի տարվա խաղը: Մեզ համար առավել կարևոր կլինի այս խաղում հաղթելը վերջին տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած պարտությունից հետո»,- Նոյերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ 20:30-ին: