Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց առաջատար Մյունխենի «Բավարիային»:

Դիմակայությունն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1:0 հաշվով:

36-րդ րոպեին իր նախկին թիմի դարպասը գրավեց Ռոբերտ Լևանդովսկին՝ հաղթանակ բերելով մյունխենցիներին:

Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի թիմը ամրապնդեց առաջատարի իր դիրքերը՝ ակտիվում ունենալով 67-միավոր:

Դորտմունդցիները 33 միավորով 10-րդն են:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 79-րդ րոպեից՝ փոխարինելով Իլքայ Գյունդողանին: