armsport.amԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին բարձր է գնահատել իր թիմակից, Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի խաղը:

«Ազարը հիանալի խաղ է ցուցադրում. նա այս տարի մեր թիմի լավագույն ֆուտբոլիստն է;

Երբ մեր թիմի խաղը չի ստացվում, Ազարն իր վրա է վերցնում պատասխանատվությունը եւ վճռում ելքը: Նա Մեսսիի եւ Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է»,- Թերիի խոսքերն է մեջբերում «goal.com»-ը: