Հայաստանի արտաքին գործերի նախաար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-8-ին պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում, որի շրջանակներում բանակցություններ կվարի Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարարությանը:

 

Ապրիլի 8-ին կայանալիք բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային օրակարգի, արտաքին քաղաքական կոորդինացման հրատապ հարցերը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ՍԾՏՀ-ում, բազմակողմ այլ ֆորումների շրջանակում»: Կողմերը նաեւ կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմատիկայի շուրջ:

 

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ «արդյունավետ գործակցություն Է հաստատվել գլոբալ եւ տարածաշրջանային հիմնական թեմաների շուրջ», պետությունների դիրքորոշումները հարցերի մեծ մասում «մոտ են կամ համընկնում են»:

 

«Ակնկալում ենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան կարեւոր իրադարձություն կդառնա երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման գործում, կծառայի ռուս-հայկական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը»,-ասված Է մեկնաբանության մեջ, որը հրատարակված Է ՌԴ ԱԳ նախարարութան կայքում: