Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը պատրաստ է հանրաքվե անցկացնել երկրի պետական կառուցվածքի հարցի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Ես պատրաստ եմ պետական կառուցվածքի շուրջ հանրաքվե գործարկելուն, եթե դուք (սահմանադրական հանձնաժողովը) դրա անհրաժեշտությունը տեսնեք»,-ասել է Պորնշենկոն Ուկրաինայի սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստում:

 

 

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «միակ պետական լեզուն կա և կմնա ուկրաիներենը»: Պորոշենկոն նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինացիների շուրջ 90 տոկոսը կպաշտպանի «երկրի ունիտար կառուցվածքը»:

 

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Մինսկի համաձայնությունների կատարման նպատակով փետրվարի 12-ին Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի կողմից ընդունված Համալիր միջոցները ենթադրում են, որ Ուկրաինայի հակամարտության վերջնական կարգավորման համար պետք է նախապատրաստվի և անցկացվի սահմանադրական բարեփոխում, որի արդյունքը պետք է դառնա պետական կառավարման խորը ապակենտրոնացումը:

 

 

Մարտի 3-ին Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել սահմանադրական հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք է մշակի Հիմնական օրենքի փոփոխություններ: Նախագահը, հաստատելով այդ հանձնաժողովի անհատական կազմը, հայտարարել է, որ իշխանության ապակենտրոնացման նախագծի օպերատիվ մշակում է ակնկալում: