Ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին' ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ: Այդ հատվածում շուրջ 30 րո պեով կդադարեցվի երթևեկությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 

Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կկատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ: