Գերմանիան Հունաստանին պետք է վճարի 278.7 մլրդ եվրո ռազմական տուգանք այն վնասների դիմաց, որ 1941-1944-ին երկրին հասցրել են նացիստական բռնազավթման ժամանակ: Այս մասին հայտարարել է Հունաստանի ֆինանսների փոխնախարար Դմիտրիս Մարդասը պետական պարտքի հարցով խորհրդարանական կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

Գանձատան տվյալներով՝ այդ գումարից 10.3 մլրդ եվրոն կազմում է, այսպես կոչված, հարկադիր պարտքը, որը Գերմանիան վերցրել է Հունաստանի բանկից բռնազավթման ժամանակ, իսկ մնացածը զոհերի հարազատներին և ավերված ենթակառուցվածքների վնասների փոխհատուցումն է: