Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս տարվա ապրիլի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Սևանի հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածին կից ցեմենտի առաքման պահակակետի մոտից շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել Սևան քաղաքի Չարենցի 7 շենքի բնակիչ, 44-ամյա Կառլեն Մնեյանին՝ մահացած վիճակում:

 

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա առկա է եղել ձախ աչքի վերին և ստորին կոպերի, վերին և ստորին շրթունքների արյունազեղում, ստորին շրթունքի վրա առկա էր պատռվածք-վերք, աջ ակնակապիճային շրջանում առկա էր լավ արտահայտված ենթամաշկային հեմատոմա, քթի հիմի շրջանում, ձախ քունքային շրջանում, ձախ աչքի դրսային անկյան շրջանում, աջ արմնկային շրջանի հետին մակերեսին, ձախ դաստակի առաջին մատի հիմային ֆալանգի առաջային մակերեսին քերծվածքներով:

 

Նույն օրը հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Սպանված Կառլեն Մնեյանը