Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմը կախվածություն չունի Մարկո Ռոյսի և Օբամեյանգի խաղից:

«Յուրաքանչյուր ակումբ ինչ-որ չափով կախված է սեփական ֆուտբոլիստների մարզավիճակից: Սակայն մենք կախված չեն Ռոյսի կամ Օբամեյանգի խաղից: Գրոհների եզրափակման պահին մեզ չի բավականացնում վճռականությունը: «Բորուսիայի» ֆուտբոլիստները հաճախակի են հայտնվում մրցակցի դարպասից 10-15 մետր հեռավորության վրա, բայց շարունակություն չեն գտնում և գոլ չեն խփում»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Բունդեսլիգայի 27-րդ տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» 33 միավոր 10-րդ տեղում է: