Ուկրաինական կողմը պատրաստ է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը փոխանցել քառասուն աշխարհազորայինների: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով ԴԺՀ-ի մարդու իրավունենքրի հարցով հանձնակատար Դարյա Մորոզովային:

 

 

«Ուկրաինայում 40 մարդ է պատրաստ փոխանակման համար», - ասել է նա:

 

 

Երկուշաբթի օրը ԴԺՀ-ն միակողմանիորեն Ուկրաինական կողմին է փոխանցել Կիևի 16 ուժայինների: Ինչպես հաղորդել է Մորոզովան' դրանք վերջին ուկրաինացի զինվորականներն են, որոնք գտնվում են աշխարհազորայինների գերության մեջ: Փոխանակման փաստը հաստատել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: