Հնդկաստանի Վիշվամիտրի գետի ափին գտնվող ոչ մեծ գյուղերից մեկում 58-ամյա կինը պայքարել է կոկորդիլոսի դեմ՝ հանուն 18-ամյա դստեր փրկության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կինը գետում հագուստ լվանալու ժամանակ չի կասկածել, թե ինչպիսի վտանգ է սպառնում իրենց: Աննկատ լողացող կոկորդիլոսը դուրս է եկել ջրից և բռնել աղջկա ոտքից: Նա փորձել է զոհին քաշել դեպի գետը: Մայրը սկսել է լվացքի համար նախատեսված փայտով հարվածել կոկորդիլոսին: Համարձակ և անսպասելի հարձակումը ստիպել է կոկորդիլոսին թողնել աղջնակի ոտքը:

 

Տասնութամյա աղջկան հաջողվել է խուսափել ծանր վնասվածքներից:

 

Տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են արել չմոտենալ գետին՝ զգուշանալով վտնագավոր կենդանու հարձակումներից: