Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, սոցիալ-տնտեսական, աշխատանքային, առողջապահական եւ անձնական բնույթի խնդիրներով մարզի ղեկավարին դիմում ներկայացրին 44 քաղաքացի, որոնցից 27-ի դիմումները բավարարվեցին տեղում' դիմումատուներին հատկացնելով դրամական օգնություն:

 

Աշխատանքի տեղավորման խնդրանքով մարզպետին դիմեցին 4, պետպատվերի շրջանակում բուժման գործուղվելու նպատակով' 3, առող ջարանային ուղեգրեր ձեռք բերելու նպատակով՝ 4, բնակարանային, կոմունալ եւ կենցաղային խնդիրների կարգավորման հարցերով՝ 3, պետության կողմից սահմանված սոցիալական նպաստների համակարգում ընդգրկվելու համար՝ 3 քաղաքացի:

 

 

Մարզպետի կողմից դրական պատասխան տրվեց նաեւ պետպատվերի շրջանակում բուժում կամ առողջարանային ուղեգիր տրամադրելու խնդրանքներին:

 

 

Գեղարքունիքի մարզպետին ուղղված մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Խոսրով Խլղաթյան