Ռուսաստանի Դաշնությունը «փափուկ ուժի» քաղաքականություն Է իրականացնում Վրաստանի նկատմամբ, որպեսզի նրան ստիպի հրաժարվել արեւմտամետ քաղաքականությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:

 

«Ռուսաստանն այսպես կոչված «փափուկ ուժի» ակտիվ քաղաքականություն Է սկսել, որի նպատակն Է ազդել Վրաստանի արեւմտամետ ուղեգծի վրա, որպեսզի նա հրաժարվի այդ քաղաքականությունից»,-հայտարարել Է Ջանելիձեն՝ ապրիլի 8-ին հաշվետվությամբ հանդես գալով երկրի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեում:

 

Նրա խոսքով՝ որոշակի երկյուղներ են առաջացնում նաեւ Վրաստանի կողմից վերահսկվող տարածքի նկատմամբ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի դե ֆեկտո իշխանությունների պահանջները:

 

«Բռնազավթված տարածքներում մշտապես խախտվում են Էթնիկ վրացիների իրավունքները, եւ խամաճիկային ռեժիմի ներկայացուցիչները լրացուցիչ տարածքների պահանջներ են հնչեցնում»,-նշել Է Ջանելիձեն: