Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Լևոն Միրզոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Ապրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: