Չինաստանը Բելառուսին նվիրել Է երկու բացառիկ զորահանդեսային կաբրիոլետ, որոնք կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի պատվին Մինսկում կայանալիք զորահանդեսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին գրել Է «Բելոռուսկայա վոեննայա գազետա: Վոսլավու Ռոդինի» թերթը: & nbsp;

 

Ավտոմոբիլները պատրաստվել են FAW HongQi L5 («Կարմիր դրոշե) բազայում եւ դարձել են ամենաթանկը ՉԺՀ-ի ավտոարդյունաբերության պատմության մեջ: Նախապես պլանավորվել Էր ստեղծել կաբրիոլետի սոսկ մեկ օրինակ՝ այն Չինաստանի կոմկուսի առաջնորդների ուղեւորությունների համար օգտագործելու նպատակով: Ըստ Պեկինի հայտարարության՝ աշխարհում այս ավտոմոբիլների նմանակներ չկան:

 

«Զորահանդեսային ավտոմեքենաներից յուրաքանչյուրը հավաքվել Է ձեռքով՝ առանձին արտադրամասում (ի միջի այլոց, գաղտնի)՝ տասնյակ տեսախցիկների հայացքի ներքո: Բանվորները բոլոր գործողությունները կատարել են սպիտակ ձեռնոցներ հագած: Իսկ արտադրամասի ղեկավարը զրույցի ժամանակ ասել Է, որ իրենց համար մեծ պատիվ Է ավտոմոբիլներ հավաքել Բելառուսի համար»,- հայտնել Է Բելառուսի պաշտպանության նախարարության ավտոմոբիլային վարչության պետ Վյաչեսլավ Իվանովը: Ավտոմոբիլի քաշը 3,2 տոննա Է: Այն առավելագույն արագության՝ ժամում 200 կիլոմետրի Է հասնում 10,5 վայրկյա նում: