Մարդասիրական օգնություն փոխադրող բելառուսական օդանավն ապրիլի 8-ին վայրէջք է կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օդանավը տեղափոխել է տարբեր տեսակի մթերքներ ներառող 40 տոննա բեռ: Օգնությն փաթեթները կբաժանվեն սիրիացի կարիքավոր ընտանիքներին:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ սիրիական բանակը շարունակում է պայքարել Սիրիայի տարբեր շրջաններում տարածված զինված խմբավորումների դեմ: Մասնավորապես, «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել Դարաայի մարզի ալ Ջադիդա և Քաֆր Շամս գյուղերում:

 

Բախումներ են ընթացել Դարաա քաղաքի մոտ գտնվող Անխել քաղաքում, որտեղ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

 

Խմբավորումը լուրջ վնասներ է կրել նաև Իդլիբի մի քանի գյուղերում:

 

Սիրիական համակարտության չորս տարիների ընթացքում Սիրիայի բնակչությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Միլիոնավոր սիրիացիների գաղթական են դարձել երկրի ներսում կամ տեղափոխվել հարևան Լիբանան, Հորդանան, Թուրքա: Չորս տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: