Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել:

Այդ գոլը պորտուգալացու համար դարձավ 300-րդն «Արքայական ակումբում»: 214 գոլ ֆուտբոլիստը հեղինակել է Պրիմերայում, 60-ը՝ Չեմպիոնների լիգայում, 21-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 3-ը՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում և ևս 2-ը՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում:

Հիշեցնենք, որ պորտուգալացին մադրիդյան թիմում հանդես է գալիս 2009 թվականից և «Արքայական ակումբի» ռմբարկուների ցանկում երրորդն է՝ զիջելով Ալֆրեդո Դի Ստեֆանոյին (307) և Ռաուլին (323):