Մայիսի 11-ից հունիսի 11-ը մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներ և ստեղծագործական խմբեր: Ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Օրդյանի կարծիքով՝ «Արտ ֆեստը» երիտասարդ ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է և շփման ու ասելիքի հետաքրքիր դաշտ. « Նախ ուրախ եմ, որ Արտ ֆեստը ընդլայնվում է ոչ միայն աշխարհագրորեն, այլև՝ արվեստի նոր տեսակներ ներառելով: Իմ կարծիքով՝ այն արդեն դարձել է մեր մշակութային կյանքի կարևոր մաս: Ինչ վերաբերում է անցած տարիների արտֆեստյան ընթացքին, ապա պիտի ասեմ, որ ամենակարևորը տեղում չդոփելն է և անընդհատ նորանոր հաջողություններ արձանագրելը:

 

Սա, իհարկե, կազմակերպիչների շնորհիվ է, Էրիկ Բարսեղյանի գլխավորությամբ: Արտ ֆեստի միջոցով մենք սկսում ենք ճանաչել նոր մարդկանց, ովքեր արդեն մուտք են գործում արվեստի դաշտ, և նրանցից ոմանք վաղը լինելու են մեր լավ ռեժիսորները, նկարիչներն ու երաժիշտները... Ողջունում եմ»:

 

Հայտերի ընդունումը՝ մինչև ապրիլի 11-ը։

 

Մասնակցության հայտը կարող եք ներբեռնել այստեղ.

 

https://dl.dropboxusercontent.com/u/77917442/ART-FEST%20%20hayt.doc

 

dl.dropboxusercontent.com

 

dl.dropboxusercontent.com

 

ԱՐՏ ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին (Հեռ.՝ 055-67-12-77)