Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նստաշրջանում որոշում է ընդունվել' ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախկինում Հայաստանը Գործադիր կոմիտեում դիտորդի կար գավիճակ ուներ, իսկ անդամակցության դիմում ներկայացրել էր 2014թ. մայիսին:

 

 

Հաշվի առնելով անդամակցության նպատակը' 2014թ. փետրվարին Հայաստանը դիմել էր նաև Գործադիր կոմիտեի Մշտական կոմիտեում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու համար, որը շնորհվել էր 2014թ. մարտին: Համաձայն ընթացակարգի' 2014թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը քննարկել և ընդունել է Գործադիր կոմիտեի ընդլայնման վերաբերյալ բանաձևը:

 

 

Հիմք ընդունելով այդ բանաձևի դրույթները՝ 2015թ. ապրիլի 8-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ հաստատվել է Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագր ի Գործադիր կոմիտեին:

 

 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի նիստը տեղի է ունենում տարեկան մեկ անգամ Ժնևում' գործակալության ծրագրերն ու բյուջեն վերանայելու և հաստատելու համար, միջազգային պաշտպանության հարցերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և նրա միջկառավարական ու ոչ կառավարական գործ ընկերների հետ բազմաթիվ այլ հարցեր քննարկելու համար: Գործադիր կոմիտեի Մշտական կոմիտեն հանդիպում է տարին մի քանի անգամ' իրականացնելու համար այդ մարմնի աշխատանքները լիագումար նիստերի միջև ընկած ժամանակահատվածում: