Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում 2015թ. ապրիլի 9-ի ժամը 19:40-ի սահմաններում մահացել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 2015թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

 

Զինծառայողը վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում 2015թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ՝ ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով: