Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի պայմանագրի երկարեցումը «Սպարտակի» հետ ամենաթանկն է ակումբի համար:

Bobsoccer-ը ներկայացրել է մոսկովյան ակումբի ֆուտբոլիստների հետ երկարաձգված պայմանագրերի համար վճարված գումարները:

Յուրա Մովսիսյանի պայմանագրի երկարաձգումը 1.8 միլիոն եվրո է: 2-3-րդ տեղերը կիսում են Կոմբարովը և Գլուշակովը:

Հիշեցնենք, որ հայ հարձակվողը ձմռանը երկարաձգեց պայմանագիրը «Սպարտակի» հետ մինչև 2019 թվականը: