Իրաքի մայրաքաղաք Բաղդադում աշխարհազորայինների հավաքագրման կետում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս տասնյակ մարդիկ՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:

 

Ըստ ստացված տեղեկատվության՝ Իրաքի աշխարհազորայինների գրանցման և հավաքագրման կետի մոտակայքում պայթեցվել է մեքենայի մեջ տեղադրված ռումբը:

 

Համաձայն նախնական զեկույցների՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է սպանվել տեղում:

 

Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի ստանձնել Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ռմբակոծության պատասխանատվությունը: