Էբոլա տենդի մահացու վիրուսը դեռեւս մնում Է որպես արտակարգ իրադարձություն, որն սպառնալիք Է ներկայացնում հանրային առողջապահության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը՝ ամփոփելով ԱՀԿ-ի արտակարգ իրադրության կոմիտեի՝ Էբոլային նվիրված հինգե րորդ խորհրդակցության արդյունքները:

 

«Էբոլայի վիրուսը դեռեւս արտակարգ իրադարձություն Է եւ սպառնալիք Է ներկայացնում հանրային առողջապահության համար: Սակայն հիվանդության միջազգային տարածման վտանգը նվազում Է»,-ասել Է նա՝ մեկնաբանելով ԱՀԿ-ի արտակարգ իրադրության կոմիտեի՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի բռնկմանը նվիրված հինգերորդ նիստի արդյունքները:

 

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակել Է Էյլվարդը, Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում արդեն 25 հազար 632 մարդ Է մահացել վտանգավոր հիվանդությունից, եւս 10 հազար 584 բնակիչներ վարակված են վիրուսով: Ընդսմին վարակվածների մեծամասնությունը բաժին Է ընկնում Սիեռա Լեոնեին:

 

Ինչպես նշել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը, առավել տուժած երեք երկրներում վարակվածների թվաքանակի վերաբերյալ վերջին տվյալները թույլ են տալիս խոսել հիվանդությանը հաղթելու գործում ձեռք բերված որոշակի առաջընթացի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: