Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքի հանգստյան տուն իջնող ճանապարհին, բարդիների մոտ, զենք-զինամթերք է թողել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն: