Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում ապրիլի 11-ին' ժամը 11:30-ի դրությամբ, ձյուն է տեղում:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: