Երևանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում ապրիլի 11-ին մաքրվել և լվացվել են նաև մայրաքաղաքի արձանները:

 

Այս աշխատանքներում տեխնիկական և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը: