ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 10-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս դատապարտյալ Ս. Լ.-ին տեսակցության եկած եղբոր՝ Վ. Լ.-ի անձնական խուզարկության ժամանակ վերջինիս բերանից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված սպիտակ կիսափշրված դեղահաբ՝ 0,33 գրամ ընդհանուր քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: